Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Այժմ YouTube-ի տեսահոլովակներից կարելի է GIF-անիմացիաներ ստանալ
15/12/2014 11:59

Այժմ YouTube-ի տեսահոլովակներից կարելի է GIF-անիմացիաներ ստանալ

YouTube-ը համալրվել է նոր ֆունկցիայով, որն օգտատերերին GIF-պատկերներ ստանալու հնարավորություն է տալիս: Առաջին անգամ այս մասին տեղեկացրել է Twitter-ի օգտատեր Էնդի Բայոն:    

Ներկայումս կայքում տեղադրված ոչ բոլոր տեսանյութերն են համալրված վերոհիշյալ գործառութով, այն հիմնականում կարել է գտնել PBS Idea Channel ալիքի տեսահոլովակների տակ: GIF անիմացիոն պատկերներ ստանալու համար անհրաժեշտ է տեսանյութում նշել առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ հատված, այնուհետև մակագրել այն՝ օգտագործելով Impact տառատեսակը: Ստացված նկարը կարելի է ներբեռնել համակարգիչ, որևէ մեկին ուղարկել հղումը կամ տեղադրել այն բլոգում: 

GIF-անիմացիաների ստեղծման այս եղանակը ընդամենը հաշված վայրկյաններ է խլում: Հուսանք, որ գործառույթի թեստավորման փուլը հաջողությամբ կավարտվի և հետագայում առանց բացառության հասանելի կլնի YouTube-ի բոլոր տեսահոլովակների համար: