Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայտնի է Windows 10-ի շնորհանդեսի ամսաթիվը
15/12/2014 11:22

Հայտնի է Windows 10-ի շնորհանդեսի ամսաթիվը

Microsoft ընկերությունը հայտարարել է նոր շնորհանդեսի ամսաթիվը: Այն տեղի է ունենալու 2015 թվականի հունվարի 25-ին: Հենց այդ օրն էլ կբացահայտվեն Windows 10 օպերացիոն համակարգի վերաբերյալ մի շարք մանրամասներ: Հաշվի առնելով, որ այն միավորելու է ընկերության մյուս բոլոր հարթակները՝ կոնֆերանսը կարող է բավականին հետաքրքիր ընթացք ստանալ: 

Կոնֆերանսի շրջանակներում ելույթ են ունենալու Microsoft ընկերության ղեկավարող անձնակազմի բոլոր ներկայացուցիչները՝ Թերրի Մայերսոնը, Ֆիլ Սպենսերը, Ջո Բելֆիորը և, իհարկե, Սատյա Նադելլան: Եվ որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հետևել իրադարձության ընթացքին, այն հեռարձակվելու է իրականա ժամանակի ռեվիմով:   

Հունվարի 21-ին կայանալիք կոնֆերանսը խոստանում է մի շարք նոր ֆունկցիաների և ծառայությունների շնորհանդես, որոնց մասին նախկինում չի խոսվել: Ամբողջությամբ կներկայացվի նաև Cortana ձայնային օգնականի համակարգը, որը դառնալու է ցանկացած Windows-սարքի անբաժանելի մի մասը: