Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Beeline-ը գործարկում է «My Beeline Armenia» հավելվածի վեբ տարբերակը
09/12/2014 16:15

Beeline-ը գործարկում է «My Beeline Armenia» հավելվածի վեբ տարբերակը

Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» շարժական հավելվածի վեբ տարբերակի գործարկման մասին, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելվածից նաև համակարգչով:  

«Մեր բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին և գնահատեցին «My Beeline Armenia» հավելվածի պարզությունը և հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ և ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ և հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի և միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաև ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաև անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին: 

Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ 

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 10 530: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOS, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store և Marketplace օնլայն խանութներում: