Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Իտալիայում կին-տիեզերագնացի հետ շփվելու համար սոցցանց են գործարկել
25/11/2014 13:46

Իտալիայում կին-տիեզերագնացի հետ շփվելու համար սոցցանց են գործարկել

Accurat դիզայն-ստուդիան գործարկել է սոցցանց, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան կապ հաստատել առաջին իտալուհի տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետտիի հետ: Սոցիալական ցանցը ստացել է Friends in Spase անվանումը: 

Սոցցանցի վեբ տարբերակ մուտք գործելու համար օգտատերերը պետք է օգտվեն իրենց Twitter, Facebok կամ Google+ օգտահաշիվներից: Կապի բացակայության դեպքում միմյանց կարելի է ողջունել «Hello» կոճակի միջոցով: 

Սոցցանցում, բացի Սամանտայի հետ շփվելուց, կարելի է դիտել նրա տեսաձայնագրությունները, որտեղ վերջինս պատմում է տիեզերական կայանում կյանքի մասին: 

Նշենք, որ Քրիստոֆորետտին սոցիալական ցանցերի ակտիվ մասնակից է, այնպես որ կարող եք հետևել նրա Google+ օգտահաշվի պարբերաբար թարմացվող տեսանյութերին: