Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google Contributor. Առանց գովազդի ինտերնետ՝ գումարի դիմաց
25/11/2014 11:11

Google Contributor. Առանց գովազդի ինտերնետ՝ գումարի դիմաց

Google ընկերությունը ներկայացրել է Contributor ծառայությունը, որը հնարավորություն կտա ազատվել մի բանից, որը նյարդայնացնում է առանց բացառության բոլոր ինտերնետ-օգտատերերին: Խոսքն իհարկե գովազդի մասին է: Նոր ծառայության միջոցով հնարավոր կլինի բաժանորդագրվել և որոշակի գումարի դիմաց ընդմիշտ ազատվել գովազդային հայտարարություններից: 

Օգտատերերի վճարումների միջոցով Contributor-ը կկարողանա աջակցել կայքերի ծրագրավորողներին, և բավարար ֆինանական միջոցներ ներգրավելու համար նրանք այլևս ստիպված չեն լինի կայքերում տարատեսակ բաներներ տեղադրել: Բաժանորդավճարը կազմելու է 1-3 ԱՄՆ դոլար: Գումարն ամբողջությամբ, բնականաբար, չի փոխանցվելու համագործակցող կայքերին, դրա մի մասն անցնելու է Google ընկերությանը: 

Google Contributor-ն առայժմ գործում է միայն ԱՄՆ տարածքում, սակայն բարեհաջող մեկնարկի դեպքում հավանականություն կա, որ ծառայությունը կգործարկվի նաև այլ երկրներում: