Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Alibaba ընկերությունը eBay-ին մրցակից կայք է գործարկելու
24/11/2014 12:05

Alibaba ընկերությունը eBay-ին մրցակից կայք է գործարկելու

Բոլորրովին վերջերս բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ անցկացրած չինական Alibaba ընկերությունը գործարկելու է Taobao սեփական առցանց խանութի միջազգային տարբերակը, որը կդառնա eBay և Amazon խոշորագույն հարթակների ուղղակի մրցակիցը: 

Ներկայում Alibaba-ն աշխարհին հայտնի է իր Aliexpress առցանց խանութով, որը նախատեսված է միայն մեծածախ վաճառքների համար: Taobao-ն իր հերթին մասնագիտացված է մանրածախ վաճառքների գծով և օգտատերերին հնարավորություն է տալիս տարատեսակ ապրանքներ առաջարկել միմյանց:

Չինաստանում Taobao-ն իր օգտատերերի քանակով արդեն իսկ գերազանցում է eBay-ին: Alibaba ընկերության Գլխավոր տնօրեն Ջեք Ման նշել է, որ ծառայությունը մի քանի լեզուներով հասանելի է լինելու ամբողջ աշխարհում, սակայն կայքի միջազագային տարբերակի գործարկման ամսաթվի վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան: