Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Amazon-ը ճանապարհորդների համար նոր ծառայություն է պատրաստում
21/11/2014 13:20

Amazon-ը ճանապարհորդների համար նոր ծառայություն է պատրաստում

Amazon ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր առաջարկների ընտրանին, և այս անգամ, կարծես, հետաքրքրված է հյուրանոցային բիզնեսի ոլորտով: Նախնական տվյալներով՝ հունվարի 1-ին ընկերությունը կգործարկի հատուկ կայք, որը ճանապարհորդներին կօգնի արագ և առանց բարդությունների խոշոր քաղաքների մոտակայքում գտվող հյուրանոցներում սենյակներ ամրագրել:

Amazon Travel կոչվող ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է հատկացնելու այն հյուրանոցներին, որոնք չունեն բավարար միջոցներ գովազդի համար: 

Կայքի այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն սենյակներ արագրել այս կամ այն հյուրանոցում, այլև տեղեկատվություն ստանալ առաջարկվող բոլոր ծառայունների մասին, ինչպես նաև դիտել լուսանկարները: 

Նշենք, որ արդեն 3 հյուրանոց այս նախագծին մասնակցելու ցանկություն է հայտնել: