Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Գործարկվել է Manager.am առցանց գովազդի առաջին հայկական հարթակը
20/10/2014 11:59

Գործարկվել է Manager.am առցանց գովազդի առաջին հայկական հարթակը

Manager.am կայքը ստեղծվել է Webmaker Studio ընկերության կողմից և նախատեսված է գովազդատուների և կայքերի պատասխանատուների միջև անմիջական կապ հաստատելու համար: Համակարգից օգտվելու համար բավական է միայն գրանցվել կայքում, որից հետո գովազդատուն հնարավորություն է ստանում ծանոթանալ ներկայացված կայքերին ու գովազդ տեղադրելու բոլոր պայմաններին: 

Գովազդատուի և կայքերի պատասխանատուների միջև կապը հաստատվում է ներքին հաղորդագրությունների միջոցով: Գովազդի դիմաց վճարման գործընթացը նույնպես իրականացվում է Manager.am առցանց հարթակի միջոցով: Գովազդատուն գովազդի համար սահմանված գումարը փոխանցում է կայքի պատասխանատուի հաշվին, որը սառեցված է մնում մինչ պատվերի լիարժեք կատարումը, այնուհետև նստում հիմնական հաշվի վրա: 

Manager.am-ը տրամադրում է նաև գովազդի վիճակագրական տվյալները (օրական ցուցադրությունների քանակ, ընդհանուր ցուցադրությունների քանակ, քլիքերի քանակ և այլն), որոնք հասանելի  են թե՛ գովազդատուների, և թե՛ կայքերի պատասխանատուների համար: 

Manager.am սթարթափ նախագիծը մոտ ապագայում իր օգտատերերին առաջարկելու է մի շարք նորարարություններ, որոնցից մեկը սոցցանցերում տարատեսակ գրառումների գովազդն է: Սա հիմնականում իրականացնում են մեծ ճանաչում ձեռք բերած մարդիկ, ովքեր ունեն մեծ թվով բաժանորդագրություններ: Նրանք դիմում են գովազդատուներին և առաջարկում որոշակի գումարի դիմաց գովազդել վերջիններիս ապրանքը: Որպես վառ օրինակ կարող է ծառայել Փերիս Հիլթոնը, ում մեկ թվիթի արժեքը կազմում է 4600 ԱՄՆ դոլար: 

Manager.am-ում դեռևս շարունակվում է կայքերի գրանցման փուլը: Ներկա պահին կարելի է հաշվել 13 գրանցված վեբ կայք: