Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Facebook-ի սթիքերներն արդեն հասանելի են նաև մեկնաբանությունների տողում
14/10/2014 11:52

Facebook-ի սթիքերներն արդեն հասանելի են նաև մեկնաբանությունների տողում

Facebook սոցիալական ցանցն ընդլայնել է իր սթիքերների օգտագործման հնարավորությունները: Այժմ օգտատերերը կարող են օգտվել դրանցից նաև մեկնաբանություններ գրելիս:

Նախկինում սթիքերները կարելի էր օգտագործել միայն հաղորդագրություններում, իսկ այս նորամուծությունը թույլ է տալիս ավելի էմոցիոնալ մեկնաբանել նաև տարատեսակ իրադարձությունները, ինչպես նաև տարբեր խմբերում օգտատերի կողմից արված գրառումները: 

Մեկնաբանություններում սթիքերները դրվում են հենց այն սկզբունքով, ինչպես և հաղորդագրություններում: Բավական է բացել «Sticker Store»-ն ու սեղմել նախընտրած սթիքերի վրա: 

Facebook-ի բոլոր սթիքերներն առայժմ անվճար են, սակայն ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը մի փոքր բարդ է: