Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Microsoft-ը ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգը
01/10/2014 15:52

Microsoft-ը ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգը

Երեկ Microsoft ընկերությունը ներկայացրեց իր օպերացիոն համակարգի հաջորդ՝ Windows 10 տարբերակը:

Windows 10-ն ընդհանուր հարթակ է, որի հիման վրա ստեղծվելու են բոլոր սարքերը՝ սկսած սմարթֆոններից ու պլանշետներից մինչև համակարգիչներն ու սենսորային էկրաններով սարքերը: Օպերացիոն համակարգի ինտերֆեյսը, կախված սարքի տեսակից, բնականաբար տարբերվելու է, այդուհանդերձ այն կարող է օգտագործվել նույնիսկ 4 դյույմանի դիսփլեյով սմարթֆոններում: 

Windows 8-ում առկա թերություններից խուսափելու համար օպերացիոն համակարգի նոր տարբերակը մշակելիս ընկերությունը ներդրել է իր բոլոր ջանքերը: Windows 10-ում վերականգնվել է նաև Start կոճակը: 

Օպերացիոն համակարգի թողարկումը նախատեսվում է 2015 թվականին, իսկ ավելի ստույգ ամսաթիվը հայտնի կլինի հաջորդ տարվա ապրիլին: