Web

Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

Twitter-ի վեբ տարբերակը թույլ է տալիս հաղորդագրություններում այլ թվիթեր ներառել
31/07/2014 14:06

Twitter-ի վեբ տարբերակը թույլ է տալիս հաղորդագրություններում այլ թվիթեր ներառել

Twitter-ի Android և iOS հավելվածներում հաղորդագրություններում այլ թվիթեր ներառելու ֆունկցիան գործարկվել էր դեռ հունիս ամսին: Այժմ այն հասանելի է նաև սոցիալական ցանցի վեբ տարբերակում: 

Թվիթի ներառման գործընթացը բավականին պարզ է: Անհրաժեշտ է պարզապես սկսել գրառումն ու ավելացնել այն թվիթի հղումը, որը ցանկանում եք ավելացնել հաղորդագրությունում: Թվիթն ընթերցելու համար հղումով այլ էջեր անցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: 

Նոր ֆունկցիան հարմար է նաև տարատեսակ հոդվածներ մեկնաբանելու համար: Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ այն օգտագործվում է Twitter-ի չինական նմանակիի՝ Weibo սոցիալական ցանցի կողմից: