
Facebook-ը գործարկում է «Save» ֆունկցիան
Բազմաթիվ փորձարկումներից հետո Facebook-ը պաշտոնապես հայտարարել է «Save» ֆունկցիայի գործարկման մասին: Առաջիկա օրերի ընթացքում այն հասանելի կլինի թե՛ Android, թե՛ iOS, և թե՛ վեբ օգտատերերի համար:
Օրվա ընթացքում օգտատերերը Facebook-ում հանդիպում են զանազան հետաքրքիր նյութերի, որոնք ընթերցելու ժամանակ տվյալ պահին չեն ունենում: «Save» ֆունկցիան հնարավորություն է տալիս պահպանել հետաքրքրող նյութն ու ծանոթանալ դրան այն ժամանակ, երբ կցանկանաք: Պահպանված հղումները, հոդվածները բացելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել Facebook-ի էջի ձախ հատվածում գտնվող «Saved» կոճակը:
Ժամանակ առ ժամանակ Facebook-ն օգտատերերին հիշեցնելու է պահպանված նյութերի մասին՝ նորությունների հոսքում ցուցադրելով դրանց հղումները: