Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը փորձարկում է «Buy» կոճակը
18/07/2014 10:51

Facebook-ը փորձարկում է «Buy» կոճակը

Facebook-ը ներկայացրել է մի նոր գործիք, որն անկասկած դուր կգա գործարարներին: Խոսքը «Buy» կոճակի մասին է, որը բիզնեսներին հնարավորություն կտա ֆեյսբուքյան էջերի միջոցով վաճառել իրենց արտադրանքն ու ծառայությունները:

«Սեղմելով գովազդների և էջերի վրա ավելացված «Buy» կոճակը՝ օգտատերեը կարող են կատարել առցանց գնումներ առանց Facebook-ից դուրս գալու անհրաժեշտության», – նշել է ընկերությունն իր պաշտոնական վեբ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նշենք, որ Facebook-ը միակ սոցիալական ցանցը չէ, որ պատրաստվում է նման ծառայություն առաջարկել օգտատերերին: Twitter-ը ևս մտադիր է նպաստել առցանց գնումների զարգացմանը և մոտ ապագայում գործարկելու է «Buy Now» կոճակը, որն առայժմ գտնվում է թետավորման փուլում: