Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google-ը երկու գեղեցիկ հայկական unicode տառատեսակ է ստեղծել
17/07/2014 21:38

Google-ը երկու գեղեցիկ հայկական unicode տառատեսակ է ստեղծել

Google-ը հերթական անգամ հանդես է եկել համացանցի համար բավական օգտակար նախաձեռնությամբ: Որոնողական հսկայի նախաձեռնությամբ ստեղծվել է Noto տառատեսակների ընտանիքը, որի մեջ ներառված են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով տառատեսակներ: Նախագծի իրականացման նպատակն է ստանալ գեղեցիկ և ժամանակից տառատեսակներ, որոնք տարբեր լեզուներում միանման կլինեն: Սա անչափ պետքական կլինի բազմալեզու նախագծերի համար, որոնք շատ հաճախ խնդիրներ են ունենում միանման տառատեսակներ ընտրելու հարցում:

Նշենք, որ տառատեսակները անվճար են, դրանք կարելի է բեռնել նախագծի կայքից՝ http://www.google.com/get/noto/: Կայքում ներբեռնվող քարտեզի վրա պատկերված են այն երկրները, որոնց լեզվով առկան են Noto տառատեսակներ:

Հավելենք, որ այս նախագծի շրջանակներում ստեղծվել է հայկական երկու բավական գեղեցիկ տառատեսակ՝ Noto Sans Armenian և Noto Serif Armenian, որոնք նույնպես կարելի է ներբեռնել նախագծի կայքից: