Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը սխալ է թույլ տվել հանրային էջերի վիճակագրական հաշվարկներում
08/07/2014 13:24

Facebook-ը սխալ է թույլ տվել հանրային էջերի վիճակագրական հաշվարկներում

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչներն ընդունել են վիճակագրական հաշվարկներում թույլ տված իրենց սխալը, որը դարձել է երկու հաշվիչների ցուցանիշների անհամապատասխանության պատճառ: Խոսքը երկու խմբերի մասին է, որոնցից մեկը ներառում է օգտատերերին, ովքեր պարզապես տեսել են էջում հրապարակված կոնտենտը, իսկ մյուս խումբը՝ օգտատերերին, ովքեր որևէ կերպ փոխազդել են էջի կոնտենտի հետ (հավանել, մեկնաբանել, կիսվել): 

Առաջին անգամ Facebook-ի ցուցանիշներում այս անհամապատասխանությունը նկատել և այդ մասին հայտնել է Ռեյչել Գլոբուսը՝ ABC 10News ընկերության աշխատակիցը: Հարցմանն ի պատասխան սոցցանցի ներկայացուցիչները վստահեցրել են, որ մինչ մյուս շաբաթվա սկիզբ խնդիրն արդեն լուծված կլինի: 

Սոցիալական ցանցի օգտատերերը գրում են, որ ցուցանիշների անհամապատասխանության այս խնդիրն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ առկա է: Շատ հաճախ գրառման մեկնաբանությունների քանակը գերազանցում է նույն գրառումը տեսած օգտատերերի քանակը:

Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի ամառվա սկզբի դրությամբ Facebook-ում գործում է 30 միլիոն ակտիվ հանրային էջ: