Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Փակվել է Google-ի առաջին սոցիալական ցանցը՝ Orkut-ը
02/07/2014 13:04

Փակվել է Google-ի առաջին սոցիալական ցանցը՝ Orkut-ը

Մինչ Google+ ի և անգամ Google Buzz-ի ստեղծումը գոյություն ուներ Orkut-ը՝ Google-ի առաջին սոցիալական ցանցը: 

Առաջին անգամ Orkut-ը գործարկվել է 2004 թվականի հունվարին: Այն կարողացավ որոշակի քանակությամբ օգտատերեր ներգրավել Բրազիլիայում, սակայն ԱՄՆ-ի տարածքում ճանաչում ձեռք բերել չհաջողվեց: Բացի այդ, սոցիալական ցանցի գործարկումից մեկ ամիս անց ստեղծվեց Facebook-ն ու անմիջապես գրավեց առաջատարի դիրքերը: 

Օրեր առաջ Google հայտարարեց, որ մտադիր է փակել կայքը: Orkut-ում գրանցված օգտատերերը հնարավորություն կունենան դուրս բերել իրենց իրենց անձնական տվյալները Google Takeout-ի միջոցով, իսկ նոր օգտատերերը օգտահաշիվներ բացելու հնարավորություն այլևս չեն ունենա:

Orkut-ը կարելի է խոշոր ձածխողում համարել, որն ի դեպ միակը չէ: 2010 թվականին Google-ը գործարկեց Buzz սոցիալական ցանցը, որը մեկ տարի անց նույնպես դադարեցրեց իր գործունեությունը: 

Այդ պահից ի վեր Google-ն իր ամբողջ ուշշադրությունը կենտրոնացրել է Google+ սոցիալական ցանցի կատարելագործման վրա, որը բոլորովին վերջերս տոնեց իր երեք ամյակը: