Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

60 fpc տեսանյութեր և այլ բարելավումներ YouTube-ում
30/06/2014 10:25

60 fpc տեսանյութեր և այլ բարելավումներ YouTube-ում

Մոտակա ամիսների ընթացքում YouTube-ը կգործարկի մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցից կարևորագույնը կադրերի 60 fpc հաճախականությամբ տեսանյութերի աջակցումն է: Դա նշանակում է, որ YouTube-ն այնպիսի խաղերը, ինչպիսն, օրինակ, Counter Strike-ն է, կցուցադրի լիարժեք որակով, ինչպես նաև HD թույլատրության աջակցմամբ: 

Նոր ֆունկցիան դեռևս հասանելի չէ բոլոր ցանկացողների համար, սակայն 60 fpc տեսանյութերի մի քանի օրինակ կարելի է դիտել YT Creator ալիքով: 

Բացի այդ, տեսանյութերի հեղինակների համար դրամահավաքի գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով, YouTube-ը մտադիր է ներդնել նաև Kickstarter, Indiegogo և այլ կողմնակի քրաուդֆանդինգային կայքերի աջակցում: Այսուհետ, տեսանյութը դիտելուց հետո օգտատերերը կարող են սեղմել կոճակն ու 1-ից 500 ԱՄՆ դոլարի սահմաններում ֆինանսավորել նախագիծը: 

Թարմացվել է նաև YouTube Creator Studio հավելվածը: Ավելացել են վերլուծության համար նախատեսված որոշ գործիքներ: Հավելվածի Android տարբերակն արդեն հասանելի է: Շատ շուտով այն հասանելի կլինի նաև iOS հարթակի համար: