Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը փորձակումներ է կատարել շուրջ 680,000 օգտատրերի հետ հանուն գիտության
29/06/2014 14:10

Facebook-ը փորձակումներ է կատարել շուրջ 680,000 օգտատրերի հետ հանուն գիտության

Ֆեյսբուք սոցիալական կայքի ավելի քան 680,000 օգտատերը, չիմանալով այդ մասին, հոգեբանական փորձի են ենթարկվել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հայտնվում է, որ մասնագետները պատահականության սկզբունքով ընտրել են մոտ 680,000 օգտատերերի, որոնց բաժանել են երկու խմբի: Մի խմբի էջում հայտնվել են հիմնականում դրական նորություններ, իսկ մյուս խմբի մոտ` բացասական: Ապա հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ սոցիալական կայքերը էականորեն ազդում են մեր էմոցիաների և մտածելու վրա:

Փորձագետները պնդում են, որ դրական նորությունների առատության դեպքում օգտատերերը հրապարակում են ավելի մեծ թվով դրական ստատուսներ: Այսպիսով մասնագետները վստահեցնում են, որ սոցկայքի մյուս օգտատերերի ապրումները ուղակիորեն ազդում են նաև մեզ վրա:

Հավելենք, որ փորձը իրավաբանական տեսանկյունից համարվում է  օրինական, քանի որ յուրաքանչյուր օգտատերը կայքում գրանցվելուց առաջ ստորագրում է այն պայմանի տակ, որի համաձայն ըկերությունը իրավունք ունի ինքնուրույն փոփոխության ենթարկելու կայքի բովանդակությունը:

Facebook terms