Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

YouTube-ն արգելափակում է որոշ երաժշտական լեյբլներ
18/06/2014 09:36

YouTube-ն արգելափակում է որոշ երաժշտական լեյբլներ

YouTube-ն արգելափակում է բոլոր այն երաժշտական լեյբլները, որոնք աշխատել են Google-ի հետ և հրաժարվում են գրանցվել ու դառնալ վճարովի ծառայության անդամ: Այդ շարքին են դասվում Google-ի հետ համագործակցող լեյբլների մոտ 5%-ը:

«Սույն ծառայությունը գործարկվում է մեր երաժշտական գործընկերների համար եկամտի նոր աղբյուր ձևավորելու նպատակաով», – նշում է ընկերությունը:

Google-ը, մրցակցելով Amazon և Apple ընկերությունների հետ, նոր ծառայություններով փորձում է ավելի շատ օգտատերեր և եկամուտ ներգրավել: Առաջարկվող ծառայություններից մեկը Google Play-ի միջոցով բաժանորդագրումն է, որը կոնտենտով է ապահովում Android սարքերի օգտատերերին:

Financial Times-ը հայտնում է, որ Youtube-ը կարգելափակի նաև երգչուհի Adele-ի և Arctic Monkeys խմբի տեսահոլովակները, եթե նրանց լեյբլները չհամաձայնեն դառնալ նոր ծառայության անդամներ:  Համագորրծակցության համաձայնություն են տվել Vivendi's Universal Music, EMI Group, Sony Music և Warner Music խոշորարագույն երաժշտական լեյբլները:

Նոր ծառայությունը օգտատերերին հնարավորություն կտա երաժշտություն լսել և տեսահոլովակներ դիտել անգամ ինտերնետի բացակայության դեպքում: Սպասվում է, որ այն գործարկվելու է սեպտեմբերին՝ Google-ում իրականացվող որոշ փորձարկումների ավարտից հետո: