Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Expedia կայքն այսուհետ ընդունելու է Bitcoin-ով իրականացվող վճարումները
13/06/2014 14:51

Expedia կայքն այսուհետ ընդունելու է Bitcoin-ով իրականացվող վճարումները

Հյուրանոցների առցանց պատվերների Expedia կայքն այսուհետ Bitcoin-ն ընդունելու է որպես վճարման այլընտրանքային տարբերակ:

Ընկերության փոխնախագահ Մայքլ Գուլմանը նշում է, որ սույն որոշումը կայացվել է միայն մեկ նպատակով, այն է` հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելն ու հյուրանոցներ պատվիրելու գործընթացն ավելի դյուրին դարձնելը:

Համակարգը գործարկելու նպատակով Expedia-ն գործարք է կնքել Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Coinbase սթարթափի հետ:

Bitcoin-ով առցանց վճարում իրականացնելու համար անհրաժեշտ է պարզապես նշել այն որպես վճարման նախընտրելի տարբերակ, այնուհետև լրացնել մի քանի դաշտ և ավարտին հասցնել փոխանցումը: