Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Ինտերնետի ակտիվությունը ցուցադրող համակարգ. քանի Like է սեղմվում Facebook-ում մեկ րոպեում
28/05/2014 16:19

Ինտերնետի ակտիվությունը ցուցադրող համակարգ. քանի Like է սեղմվում Facebook-ում մեկ րոպեում

Համացանցում գործարկվել է մի հարթակ, որը ինտերնետի ակտիվության մասին զանազան հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում այցելուներին: Հարթակն իրենից ներկայացնում է online ռեժիմում աշխատող հաշվիչների հավաքածու, որոնք ձևավորված են Windows 8-ի նմանությամբ:

Ուղիղ մեկ րոպե հետևելով համակարգի կողմից արտացոլվող ցուցանիշներին` մենք բավական հետաքրքիր տվյալներ պարզեցինք ինտերնետի ակտիվության մասին: Եթե հավատալու լինենք Pennystocks-ի թվերին, ապա մեկ րոպեում ինտերնետի միջոցով փոխանցվել է 1 354 440 GB ծավալով տեղեկատվություն:

App Store-ից կատարվել է հավելվածների 38 674 ներբեռնում, իսկ Google Play-ից` 75 396:

Amazon-Ի միջոցով վաճառվել է 3111 ապրանք` 143 899 $ ընդհանուր արժեքով: Foursquare-ում կատարվել է 2135 Check-In: Ուղարկվել է 207 569 458 էլեկտրոնային նամակ: Dropbox-ում պահվել է 706 014 նոր ֆայլ: WordPress-ում կատարվել է 1403 հրապարակում: Twitter-ում գրանցվել է 671 օգտատեր, կատարվել 347 700 գրառում:

Google-ը մշակել է 281 088 որոնողական հարցում և ստացել 97 722 $ եկամուտ: Google+ հարթակում դրվել է 353 007 +1: Youtube է ներբեռնվել 122 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութ, իսկ դիտվել 141 154 ժամ:

Facebook-ում Like կորճակը սեղմվել է 3 183 956 անգամ, կատարվել է 3 353 536 գրառում, համակարգում ավելացել է 366 GB ծավալով նոր տեղեկատվություն: WhatsApp-ում գրանցվել է նոր 732 օգտատեր, ուղարկվել 13 414 327 հաղորդագրություն: Instagram-ում դրվել է 1 129 659 Like, գրվել 61 000 մեկնաբանություն և վերբեռնվել 42 334 նկար / տեսանյութ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք ներկայացրել էինք Կասպերսկու լաբորատորիայի կողմից գործարկված նմանատիպ մի հարթակ, որտեղ իհարկե շեշտը դրված էր անվտանգության ոլորտի ցուցանիշների վրա: