Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ի օգտատերերի գրառումները կկարողանան տեսնել միայն ընկերները
26/05/2014 13:50

Facebook-ի օգտատերերի գրառումները կկարողանան տեսնել միայն ընկերները

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը, պաշտոնապես հայտարարել է օգտատերերի մասին տեղեկատվության գաղտնիության պահպանման ռազմավարության փոփոխման մասին: 2014 թվականի մայիսի վերջից օգտատերերի բոլոր գրառումները կկարողանան տեսնել միայն այն մարդիկ, ովքեր ներառված են ընկերների ցուցակում, իսկ հրապարակային գրառումներ անելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անգամ հաստատել այդ գործողությունը:

Ավելի վաղ՝ 2013 թվականի հոկտեմբերին, սոցցանցի անվտանգության համակարգում խոցելիություն էր նկատվել: 13-17 տարեկան դեռահասները կարողանում էին այնպես անել, որ իրենց գրառումները կարողանային տեսնել բոլոր օգտատերերը: Արդյունքում մեծ թվով մարդիկ բողոքներ էին ներկայացրել Facebook-ին՝ նշելով, որ իրենց գրառումները ևս տեսնում են ոչ այն մարդիկ, ում համար դրանք նախատեսված են:

Բուռն դժգոհություն էր առաջացրել նաև այն փաստը, որ Facebook-ն օգտատերերի անձնական տվյալների մասին տեղեկատվություն է տրամադրում իր գովազդատուներին: Սոցցանցն առանց օգտատերերի համաձայնության գովազդի նպատակով օգտագործում է ավելի քան 1.2 միլիարդ լուսանկար և անձնական տվյալներ: