Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

4cab.am` օնլայն տաքսի պատվիրելու նոր սթարթափ Երևանում:
25/05/2014 10:35

4cab.am` օնլայն տաքսի պատվիրելու նոր սթարթափ Երևանում:

Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում ՏՏ ոլորտը ներթափանցել է կյանքի բոլոր բնագավառները:  Այս ոլորտում ի հայտ են եկել նորարարության ուշագրավ երևույթներ, որոնք զարգացման նոր փուլեր են հաղթահարում: Ինտերնետային կյանքը գրավել է մեր իրականությունը և ակնհայտ է, որ գնալով շատանում են օնլայն ծառայությունները` խանութները, տարբեր տեսակի խորհրդատվությունները և այլ սթարթափներ, որոնք հեշտացնում են մարդկային կյանքը` խնայելով մարդկանց ժամանակն ու ջանքերը:

Ասվածի վառ ապացույցն է վերջերս ստեղծված 4cab.am կայքը, որի հիմնական նպատակն է կապել տաքսու վարորդներին և հաճախորդներին: Սա իսկապես նորություն է, մեծ օգնություն մարդկանց, քանի որ ամենաթանկ բանն աշխարհում ժամանակն է, իսկ այս նոր հնարավորությունը խնայում է մարդկանց ժամանակն ու նյարդերը, վայրկյանների ընթացքում իրականացնում մարդ-տաքսի կապը:

4cab.am-ը նոր օնլայն ծառայություն է Հայաստանում և այն հանդիսանում է միջնորդ տաքսու վարորդների և պատվիրատուների միջև, ընդ որում ծառայությունն ամբողջովին անվճար է թե' վարորդների, թե' պատվիրատուների համար: Հենց անվճար լինելն է այն կարևոր առավելությունը, որ դարձնում է 4cab.am –ը միակը Հայաստանում:

Վարորդները գրանցվում են կայքում` տրամադրելով ինֆորմացիա իրենց մեքենաների մակնիշի, գույնի, անուն ազգանվան և հեռախոսահամարի վերաբերյալ, և հենց բջջային հեռախոսների միջոցով հայտնվում կայքում` օնլայն քարտեզի վրա:  Բջջային հեռախոսները պետք է ունենան GPS համակարգ, որպեսզի GPS-ի տվյալները ուղարկեն 4cab.am սերվեր ինտերնետի միջոցով: Համակարգին կարող են միանալ  iOS և  Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներով վարորդներ: Կայքին միանալը անչափ դյուրին է և պարզ:

Հաճախորդները, այցելելով կայք, կարող են տեսնել բոլոր գրանցված վարորդներին Երևան քաղաքի քարտեզի վրա իրակական ժամանակում (real time): Նրանք օնլայն կարող են տեսնել ակտիվ ռեժիմում գտնվող վարորդների անունները, մեքենայի մակնիշը և գույնը, ինչպես նաև հեռախոսահամարը, որի միջոցով կարող են հենց իրենք անմիջապես  կապվել վարորդների հետ: Բնական է, որ հաճախորդը կզանգահարի իր դիրքին մոտ գտնվող տաքսու վարորդին` ժամանակ խնայելու նպատակով:

4cab.am hամակարգն արդեն մեկնարկել է և տվյալ պահին համագործակցում է մոտ 20 վարորդների հետ: Կայքը նաև հրավիրում է անվճար համագործակցության պատասխանատու և բարեխիղճ վարորդների` սեփական ավտոմեքենաներով: