Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Kaspersky. Հայաստանը կիրբերհարձակումների ամենաշատը ենթարկվող երկրների եռյակում է
22/05/2014 15:00

Kaspersky. Հայաստանը կիրբերհարձակումների ամենաշատը ենթարկվող երկրների եռյակում է

Կասպերսկու լաբորատորիան մի շատ հետաքրքիր ցանցային ռեսուրս է թողարկել` kaspersky-cyberstat.com: Կայքում տեղադրված են ինտերնետի, տեղեկատվական անվտանգության և այլ ոլորտների զանազան հետաքրքիր ցուցանիշներ ցույց տվող ցուցիչներ: Հետաքրքրական է, որ ցուցիչները փոխվում են օնլայն ռեժիմով, ու դա հնարավորություն է տալիս զգալ արձանագրվող երևույթների ռիթմը և արագությունը:

Կայքում տեղադրված ցուցանիշներից պարզ է դառնում, որ այսօրվա 15 ժամերի ընթացքում աշխարհում կատարվել է մոտ 8 մլն կիբերհարձակում: Այս տարի ուղարկվել է 41.5 տրիլիոն էլեկտրոնային նամակ, իսկ այսօր` մոտ 130 մլրդ: Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 12 մլն-ից ավել վտանգավոր մոբայլ հավելված: Աշխարհում ակտիվացված SIM քարտերի թիվը մոտենում է 7 միլիարդի: Այսօր աշխարհում վաճառվել է 3.2 մլն բջջային հեռախոս: Այս տարի ծնվել է մոտ 53.9 մլն երեխա:

Վերոնշյալ կայքում ներկայացված են նաև ՏՏ անվտանգության ոլորտի այլ ցուցանիշներ, որոնցից մեկը հետաքրքիր կլինի մեզ համար: Ամենաշատը կիբերհարձակումների ենթարկված երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է պատվավոր երրորդ հորիզոնականը: Հայաստանին է բաժին ընկնում Կասպերսկու կողմից հայտնաբերված կիբերհարձակումների 2.25%-ը: Հայաստանից շատ կիբերհարձակումների են ենթարկվում միայն Ղազախստանը` 2.52% և Ռուսաստանը` 2.56%:

Խորհուրդ ենք տալիս անպայման այցելել վերոնշյալ ռեսուրսը: Այնտեղ կգտնեք մեծ քանակի, չափազանց հետաքրքիր տեղեկատվություն: