Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Wiki ճամբար Վանաձորում
06/05/2014 20:39

Wiki ճամբար Վանաձորում

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը համաշխարհային Վիքիմեդիա Հիմնադրամի աջակցությամբ 2014 թ. հուլիսի 6-20-ը և օգոստոսի 12-26-ը կազմակերպում է միջազգային Վիքի ճամբար Վանաձորի «Արբանյակ» ճամբարում, որն այժմ տնօրինում է ՀՀ ԿԳՆ Գյումրիի Ընտանիք կենտրոնը։

Ճամբարի ձևաչափը հետևյալն է՝ 14-20 տարեկան 100 ակտիվ վիքի խմբագրողներ, որոնք կընտրվեն հայերեն վիքիպեդիայում իրենց խմբագրումների ծավալով, ճամբարի մասնակցության ուղեգրեր կստանան անվճար, ևս 100 երիտասարդ կարող են մասնակցել՝ վճարելով ուղեգրի արժեքը (120 հազար դրամ): Ճամբարի բոլոր մասնակիցները 14 օր շարունակ օրեկան 4 ժամ պարտադիր զարգացնելու են վիքիպեդիան հայերենով, արևմտահայերենով կամ այլ լեզուներով բացառապես հայկական թեմաներով:

Վիքի ճամբարի նպատակն է համացանցում, հատկապես, Վիքի նախագծերում՝ Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիճամփորդ և այլն զարգացնելու թե հայոց լեզվով բովանդակությունը և թե օտար լեզուներով Հայաստանին վերաբերող նյութերի հարստացումը: Վիքիմեդիա Հայաստանի առաջիկա խնդիրներից է արևմտահայերեն վիքիպեդիան՝ որպես առանձին լեզու ներառումը և զարգացումը: Այդ իսկ պատճառով ճամբարների կազմակերպման կարևորագույն նպատակներից մեկը սփյուռքի ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին ներգրավել արևմտահայերենով բովանդակություն ստեղծելու վիքիպեդիայում և արևմտահայերեն գրական ժառանգությունը վիքիդարանում տեղադրելու գործին:

14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կայցելեն Լոռու և Շիրակի մարզերի պատմական հուշարձաններ, թանգարաններ, կծանոթանան նրանց պատմությանը, կխմբագրեն և կստեղծեն թեմատիկ հոդվածներ։

Ի հավելումն ճամբարի առօրյան հագեցած կլինի հայկական պարերով, երգերով, հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներով, ժամանցային խաղերով։