Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Geek.am-ը գրանցվել է Counter.am և Qanon.am հայկական ռեյտինգային համակարգերում
23/04/2014 12:28

Geek.am-ը գրանցվել է Counter.am և Qanon.am հայկական ռեյտինգային համակարգերում

Geek.am-ը գրանցվել է Counter.am և Qanon.am հայկական ռեյտինգային ռեսուրսներում: Մեզ համար իսկապես հետաքրքիր են նմանատիպ նախագծերը, և մենք մեծ ուշադրությամբ կհետևենք դրանց զարգացմանն ու աճին:

Նշենք, որ երկու համարակարգում էլ գրանցվելը դյուրին է: Երկու համակարգն էլ տրամադրում են բավական ծավալուն տվյալներ, որոնք պետքական կլինեն կայքերի համակարգողների համար: Մեզ համար ցանկալի կլիներ, որպեսզի համակարգերը հրապարակայնորեն տրամադրեին նաև գրանցված ռեսուրսների Հայաստանյան այցելությունների մասին տվյալներ` ինչպես դա անում էր Circle.am-ը:

Հաշվիչների կոդերի տեղադրման հետ կապված մի փոքր խնդիր ունեցանք Counter.am-ի կոդի հետ, որը չէր աշխատում XHTML-ով իրականացված մեր համակարգի հետ: Թեթևակի փոփոխությունից հետո այն հաջողությամբ գործարկվեց: Լավ կլինի, եթե հաշվիչի կոդը լինի կամ ունիվերսալ` Circle.am-ի նման, կամ լինի հատուկ XHTML կոդ` Qanon.am-ի նման:

Ակնհայտ է, որ երկու համակարգն էլ աշխատում են միևնույն ծրագրային հիմքի վրա, ինչն էլ մեզ թույլ է տալիս կարծել, որ ստացված տվյալները պետք է բավական մոտ լինեն: Որոշ ժամանակ անց մենք կհամեմատենք համակարգերում ստացված մեր տվյալները Google Analytics-ի տվյալների հետ և կհրապարակենք դրանք:

Եվս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում Counter.am-ին և Qanon.am-ին, նման նյարդային և դժվարին առաքելության իրականացման գործում: Եթե այսուհետ գործարկվեն այլ նմանատիպ նախագծեր, որոնք միտված կլինեն երկարատև և լուրջ աշխատանքի, ապա մենք պատրաստ կլինենք նաև միանալ դրանց: