Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Գործարկվել է Recognize1915.am նախագիծը
17/04/2014 21:10

Գործարկվել է Recognize1915.am նախագիծը

Ապրիլի 24-ին ընդառաջ գործարկվել է Recognize1915.am նախագիծը: Կայքի շնորհանդեսը կայացել է Կամերային երաժշտության տանը: Կայքի յուրահատուկ և չափազանց օգտակար ուղղվածություն ունի, այն իրենից ներկայացնում է ցեղասպանության մասին համացանցային իրազեկման գործիքների հավաքածու:

Առաջին հերթին կայքի միջոցով հնարավոր է Ձեր էլ. փոստի ստորագրության մեջ ավելացնել Ցեղասպանությանը նվիրված բաններներից մեկը, ինչը կնշանակի, որ ձեր կողմից ուղարկված ցանկացած նամակի միջոցով հնարավոր կլինի տեղեկատվություն տարածել Ցեղասպանության մասին: Կայքում տեղադրված են ստանդարտ չափսի պաստառներ, որոնք Ցեղասպանության մասին իրազեկման նպատակով կարելի է օգտագործել սոցիալական ցանցերում և կայքերում: Կայքում կարող եք գտնել նաև ցեղասպանության մասին ինտերնետային ռեսուրսների հղումներ և ցանկության դեպքում խորացնել Ձեր գիտելիքները ցեղասպանության մասին:

Մեր կողմից ավելացնենք, որ Ապրիլ 24-ին ընդառաջ նման ռեսուրսի գործարկումը չափազանց օգտակար է: Այն ինտերնետից օգտվողներին տրամադրում է Ցեղասպանության մասին համացանցային իրազեկման գործիքների լայն ընտրանի: Նշենք, որ նախագիծը մշակվել և գործարկվել է Ucom-ի կողմից: