Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Samsung-ը ստեղծել է կայք, որտեղ ներկայացվում է սարքերի դիզայնի փիլիսոփայությունը
16/04/2014 12:28

Samsung-ը ստեղծել է կայք, որտեղ ներկայացվում է սարքերի դիզայնի փիլիսոփայությունը

Samsung ընկերությունը գործարկել է մի կայք, որտեղ ցուցադրվելու են իր սարքավորումների նմուշներն ու ''դիզայնի փիլիսոփայությունը'': Այսուհետ դիզայներները կկարողանան իրականացնել անգամ ամենից անիրական գաղափարներն ու նախագծերը, իսկ օգտատերերն իրենց հերթին հնարավորություն կունենան գնահատել դրանք և հուշել արտադրող ընկերությանը, թե ներկայացված սարքերից որոնք են ավելի ցանկալի:

Կայքը բաղկացած է երեք՝ Product Stories, Meaningful Stories և About Us բաժիններից, որոնցից առաջինն, ինչպես կարելի է ենթադրել, ներկայացնում է Samsung-ի սարքերի մասին պատմություններ: Երկրորդ բաժնում ներկայացվում են բոլոր փորձարկումները, որոնց արդյունքում ընկերությունն ընտրել է սարքերի այս կամ այն վերջնական դիզայնը: Իսկ About Us բաժինն ընթերցողներին կօգնի հասկանալ, թե ինչն է առաջնորդում ընկերությանը դիզայնի ընտրության գործընթացում:

Samsung-ի նոր կայքին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ design.samsung.com