Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Այսուհետ օգտատերերն ավելի երկար կմտածեն ահաբեկչության վերաբերյալ թվիթեր անելուց առաջ
15/04/2014 23:27

Այսուհետ օգտատերերն ավելի երկար կմտածեն ահաբեկչության վերաբերյալ թվիթեր անելուց առաջ

@queendemetriax անունով Twitter-ի մի օգտատեր բավականին լուրջ «ապրումներ» ունեցավ այն բանից հետո, երբ կատակի տեսքով մի փոքրիկ գրառում էր արել American Airlines ավիաընկերության էջում:

Թվիթն ուներ հետևյալ բովանդակությունը. «Բարև ձեզ, իմ անունն Իբրահիմ է և ես Աֆղանստանից եմ: Ես Ալ Քաիդայի անդամ եմ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ հումիսի 1-ին կարող եք որոշ պատահարների ականատեսը դառնալ»:

Ի պատասխան` American Airlines ավիաընկերությունը մեկնաբանության տեսքով գրել էր, որ արդեն պարզել են թվիթի հեղինակի IP հասցեն և ինքնությունը և փոխանցել տվյալները անվտանգության աշխատակիցներին: Որոշ ժամանակ անց թվիթն արդեն ջնջված էր: Պատճառը հավանաբար այն էր, որ ընկերությունն իրականում ոչ մի տեղեկատվություն էլ չուներ, քանի որ օգտատերերի մասին այդպիսի մանրամասներ տրամադրվում են միայն օրինապահ մարմինների պահանջով:

American Airlines-ի գրառումը կարդալուց հետո աղջիկը բացահայտեց իր իրական անունը՝ Սառա և շարունակ գրում էր, որ ինքն ամենևին էլ Ալ Քաիդայի անդամ չէ, իսկ գրառումն էլ պարզապես անմեղ կատակ էր:

Սակայն մի շտապեք խղճալ Սառային: Մի քանի րոպե էլ չանցած հպարտությամբ լցված աղջիկն արել էր հետևյալ թվիթը. «Այս փոքրիկ գրառումն օգնեց ինձ ձեռք բերել ավելի քան 1000 ֆոլոուեր (follower) »: