Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը մտադիր է էլեկտրոնային փողերի ծառայություն գործարկել
14/04/2014 23:22

Facebook-ը մտադիր է էլեկտրոնային փողերի ծառայություն գործարկել

The Financial Times-ի տվյալներով՝ Facebook ընկերությունը մոտ ապագայում կարող է գործարկել էլեկտրոնային փոխանցումների և վճարումների սեփական ծառայությունը: Թերթի տեղեկացված զրուցակիցները հայտնել են, որ մի քանի շաբաթվա ընթացքում ընկերությունն Իռլանդիայում ֆինանսական ծառայություններ մատուցելու թույլտվություն կարող է ստանալ երկրի կառավարության կողմից:

Տվյալ ծառայությունից օգտվելու հնարավորություն կունենան միայն Եվրոպայում բնակվող օգտատերերը, ովքեր մասնակցել են անձի հաստատման գործընթացին: Նրանք կկարողանան էլեկտրոնային դրամապանակներ ստեղծել և ֆինանսական գործարքներ իրականացնել այլ օգտատերերի հետ:

Չի բացառվում, որ Facebook-ը կթողարկի նաև սեփական էլեկտրոնային արժույթը, որը վավեր կլինի ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև ենթակա կլինի փոխանակման:

Ներկա պահին Facebook-ը համագործակցության վերաբերյալ բանակցություններ է վարում լոնդոնյան երեք՝ TransferWise, Moni Technologies և  Azimo սթարթափների հետ, որոնք զբաղվում են բջջային հավելվածների միջոցով գումարի միջազգային փոխանցումների իրականացմամբ:

Այս նախագծի իրականացումը կօգնի Facebook-ին է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը զարգացող երկրներում: