Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիրտուալ անմահություն բոլորին
09/04/2014 10:39

Վիրտուալ անմահություն բոլորին

Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաները կարող են վիրտուալ անմահություն ապահովել: Արդյո՞ք մահանալուց հետո մարդիկ կարող են շարունակել օգտակար խորհուրդներ տալ իրենց երեխաներին կամ հազար տարի անց ազատ շփվել հաջորդ սերունդների հետ:

Նոր սթարթափը մարդկանց «անմահության» հնարավորություն է առաջարկում: Ընկերությունը մտադիր է ստեղծել իր հաճախորդների վիրտուալ նմանակներին, որոնց հետ կկարողանան շփվել նրանց հարազատները:

Eterni.me կայքը բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռում ստեղծել իրենց եռաչափ թվային նմանակներին, որոնք կունենան նույն տեսքը և կխոսեն ինչպես օրիգինալը:

Թվային անհատականությունը ստեղծվում է մարդու մասին տեղեկավության հիման վրա, որը կուտակվում է նրա ամբողջ կյանքի ընթացքում: Օգտագործվում են լուսանկարները, էլեկտրոնային փոստը, ինչպես նաև սոցիալական ցանցերը, որոնցից օգտվում էր տվյալ անձնավորությունը:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է «վարժեցնել» իր նմանակին, անընդհատ պատասխանել այս կամ այն հարցերին, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել, որպեսզի վիրտուալ նմանակը սովորի խոսել և գործել ճիշտ այնպես, ինչպես կենդանի մարդը:

Նախագծի հեղինակը ռումինացի դիզայներ և գործարար, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նախկին ուսանող Մարիուս Ւրզախեն է:

Վիրտուալ անմահության գաղափարն արդեն հասցրել է արժանանալ նաև քննադությունների: Շատերը կարծում են, որ վիրտուալ նմանակները թույլ չեն տա, որպեսզի մարդիկ համակերպվեն իրենց հարազատի կորստի հետ և շարունակեն ապրել:

Այդուհանդերձ, արդեն ավելի քան 30 000 մարդ է գրանցվել կայքում և հետաքրքրություն է ցուցաբերում վիրտուալ նմանակների ստեղծման հարցում: Ընկերության խոսքերով՝ նախագծի հանրային տարբերակը հասանելի կլինի մեկուկես տարուց: