Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Twitter-ը թարմացրել է էջերի ինտերֆեյսը
09/04/2014 09:59

Twitter-ը թարմացրել է էջերի ինտերֆեյսը

Շուտով Twitter-ը պատրաստվում է գործարկել օգտատերերի էջերի թարմացված տարբերակը: Այսուհետ օգտատերերը հնարավորություն կունենան տեղադրել ավելի մեծ չափսերով լուսանկարներ, ինչպես նաև առանձնացնել ավելի մեծ կարևորություն ունեցող թվիթերը:

Ընդլայնվել են նաև թվիթերի ֆիլտրացիայի հնարավորությունները: Այժմ օգտատերերը կարող են դասավորել թվիթերն ըստ տարատեսակ խմբավորումների, օրինակ՝ թվիթեր, որոնք պարունակում են լուսանկարներ, պատասխաններ պարունակող թվիթեր և այլն: Ավելի մեծ կարևորություն ունեցող գրառումները հնարավոր կլինի տեղադրել էջի վերին հատվածում:

«Թարմացումները դեռևս հասանելի են միայն որոշ հայտնի մարդկանց: Սպասվում է, որ նոր ֆունկցիաներից կկարողանան օգտվել ծառայության նաև մյուս օգտատերերը», – նշվել է Twitter-ի պաշտոնական բլոգում:

Այսօր պարզվել է նաև, որ Twitter-ը գնել է Cover սթարթափը, որը զբաղվում է Android-հավելվածիների մշակմամբ: Չի բացառվում, որ այն ևս կօգտագործվի ծառայության ինտերֆեյսի կատարելագործման նախագծում: 

 Twitter