Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Որն է .am տիրույթի ամենաերկար դոմենը
03/04/2014 11:44

Որն է .am տիրույթի ամենաերկար դոմենը

Ինտերնետային ցանկացած նախագծի ամենակարևոր բաղադրիչներից մեկն ինտերնետային հասցեն կամ հայերեն ասված` դոմենն է: Ինտերնետը ողողված է խորհուրդներով, թե ինչպիսին պետք է լինի «ճիշտ» դոմենը: Ամենատարածված խորհուրդներից մեկն էլ այն է, որ դոմենը չպետք է շատ երկար լինի: Սակայն արի ու տես, որ կան մարդիկ, որ այդպես չեն մտածում:

Տեխնիկապես դոմենի անունը կարող է բաղկացած լինել առավելագույնը 63 նիշից` չհաշված դոմենային գոտին: Օրինակի համար .com գոտում ամենաերկար դոմենը կարող է լինել 67 նիշ: Անունը կարող է մի փոքր երկարել, եթե օգտագործվի ազգային դոմենային գոտի, օրինակ` org.uk:

Ամենաերկար դեմենային անունները գրանցվում են հիմնականում զվարճանքի համար: Օրինակ` 141592653589793238462643383279502884197169399375105820974944592.com դոմենը կարծես թե թվերի անիմաստ շարան է, սակայն 3. ենթադոմենով այս դոմենը ճանաչելի է դառնում մաթեմատիկայից տեղյակ ցանկացած մարդու համար, այն արտացոլում է Պի թիվը` 3.1415… :

Ոմանք երկար դոմեններ են գրանցում ռեկորդներ սահմանելու համար, և հիմնականում օգտագործում են ինչ-որ նախադասություններ` 
thelongestdomainnameintheworldandthensomeandthensomemoreandmore.com կամ iamtheproudownerofthelongestlongestlongestdomainnameinthisworld.com:

Իհարկե գրանցված են նաև իրար հարջորդող թվերով և տառերով դոմենները` 123456789101112131415161718192021222324252627282930313233343536.com և abcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijk.com, ընդ որում վերջին դոմենը հանդիսանում է էլեկտրոնային փոստի համակարգ, և եթե ցանկանում եք ինչ-որ մեկին «վատ» անակնկալ մատուցել, կարող եք օգտագործել սույն համակարգը:

Նշենք ևս մեկ հետաքրքիր երկար դոմեն` llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.co.uk, կամ ամենաերկար տարբերակը`  llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogochuchaf.org.uk, որը 2002թ.-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Դոմենը Ուելսում գտնվող գյուղի անուն է, երկրորդ տարբերակում կիրառվել է org.uk գոտին և դոմենի անվանն ավելացվել uchaf (Ուելսի լեզվով վերին, որը մատնանշում է գյուղի ամենահին թաղամասը) մասնիկը` որպեսզի այն դառնա աշխարհի ամենաերկար դոմենը:

Ամենաերկար դոմեններից անցում կատարենք ամենակարճերին: Անկնհայտ է, որ մեկ սիմվոլով դոմենների պահանջարկը անփաչ մեծ է` գինը նույնպես: Օրինակ` z.com-ը պատկանում է Nissan-ին, x.com-ը` Paypal-ին: .am դոմենային տիրույթում մեկ նիշ պարունակող բոլոր դոմենները գրանցված են: Գրանցողները հիմնականում արտասահմանցիներ են` ճապոնացիներ, ամերիկացիներ, անգլիացիներ և այլ, միայն q.am-ն է, որ գրանցված է հայի կողմից:

Վերջապես անցնենք .am գոտու ամենաերկար դոմենին, որի հայտնաբերման համար շնորհակալություն ենք հայտնում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանին: .am տիրույթի ամենաերկար դոմենն է` thechurchofjesuschristoflatter-daysaints.am: Գրանցված է ԱՄՆ Յուտա նահանգում գործող Corp. Of The President Of The Church of Jesus Christ of LDS կրոնական կազմակերպության կողմից: