Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Այժմ Դուք կարող եք Ձեր բրաուզերից երգեր ներբեռնել Google Play Music
28/03/2014 14:40

Այժմ Դուք կարող եք Ձեր բրաուզերից երգեր ներբեռնել Google Play Music

Ձեր համակարգչի երգերը Google Play Music ներբեռնելու հնարավորությունը հսկայական առավելություն է տվյալ ծառայության համար: Նախկինում երգեր ներբեռնելու համար նախ անհրաժեշտ էր ներբեռնել Music Manager հավելվածը, ինչն ի վերջո գլխացավանք էր դառնում օգտատերերի համար: Սակայն Google-ի շնորհիվ այդ գործընթացը զգալիորեն հեշտացել է:

Google Play թիմն իր Google+ էջի միջոցով հայտարարել է, որ այսուհետ օգտատերերը կարող են պարզապես տեղափոխել իրենց երգերը Google Play Music: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ակտիվացնել այն Google Play-ի Labs բաժնում: Իսկ եթե չեք ցանկանում անընդմեջ տեղափոխել Ձեր ֆայլերը, Google-ը դրա համար էլ կարող է լուծում առաջարկել: Google Play Music-ն ավտոմատ կերպով ներբեռնում է բոլոր այն երգերը, որոնք Դուք գցում եք Ձեր համակարգչի` հատուկ նշված ֆայլերի մեջ:

Մյուս նորությունը, որ Google Play թիմը ներկայացրել է, մինի-նվագարկիչն է, որի միջոցով հնարավոր է փոխել երգերը, ինչպես նաև երաժշտական ալբոմներ ներբեռնել համացանցից:

Այս ծառայություններն առայժմ հասանելի են միայն Chrome հավելվածի համար նախատեսված Google Play Music-ում և պարզ չէ՝ արդյո՞ք այն կօգտագործվի նաև բրաուզեր տարբերակում, թե ոչ: