Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Javascript-ի ստեղծողն այսուհետ կգլխավորի Mozilla-ն
26/03/2014 10:25

Javascript-ի ստեղծողն այսուհետ կգլխավորի Mozilla-ն

Mozilla-յի Տնօրենների Խորհուրդը հայտնել է այն մասին, որ ներկայիս տեխնիկական տնօրեն և բրաուզերի համահիմնադիր Բրենդան Այքն այսուհետ զբաղեցնելու է Գլխավոր տնօրենի պաշտոնը:

Լի Գոնգը կզբաղեցնի օպերացիոն տնօրենի պաշտոնը, և իր պատասխանատվության տակ կանցնեն մի շարք ֆունկցիաներ և բաժիններ, այդ թվում` Cloud Services, IT, Marketplace, Mobile & Research և Platform Engineering ծառայությունները:

Mozilla-յի համահիմնադիրներից ևս մեկը` Միթչել Բեյքերը, կշարունակի Բրենդան Այքի հետ իր համատեղ աշխատանքը` ապահովելով բրաուզերի թափանցիկ գործունեությունը:

Ներկայիս Գլխավոր տնօրեն Ջեյ Սալիվանն անկասկած մեծ դեր է ունեցել բոլոր այն հաջողություններում, որոնք ձեռք է բերել Mozilla-ն: Նրա ղեկավարության 6 տարիների ընթացքում են թողարկվել Mozilla-յի հիմնական պրոդուկտները, այդ թվում` FireFox վեբ-բրաուզերի մի քանի տարբերակները և FireFox օպերացիոն համակարգը: Սալիվանը պատրաստ է աջակցել իր թիմին արմատական այս փոփոխությունների ընթացքում, ինչից հետո միայն շարունակել նոր բարձունքներ գրավել:

Բրենդան Այքը ևս մեծ ներդրում է ունեցել Mozilla-յին առնչվող բոլոր նախագծերում: Սկսած 1998 թվականից` կազմակերպության հիմնադրման պահից, Այքը ներգրավված է եղել Mozilla-յի բոլոր աշխատանքներում: Նրա խորը գիտելիքները վերաբերում են ինչպես կազմակերպության տեխնիկական և արտադրական մասին, այնպես էլ ընդհանուր Վեբ-ոլորտին: Բրենդան Այքն է հանդիսանում JavaScript-ի հեղինակը: Mozilla-յի երկու համահիմնադիրների` Միթչել Բեյքերի և Բրենդան Այքի 15 տարվա համագործակցությունը հսկայական առավելություն է, որն անկասկած կնպաստի ընկերության դիրքերի ամրապնդմանը:

«Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ջեյ Սալիվանին Mozilla-յին և Վեբ-ոլորտին արված իր բոլոր նվիրաբերությունների համար: Հատկապես վերջին տարվա ընթացքում Սալիվանը շարժիչ ուժ է հանդիսացել ընկերության համար և մեծ ներդրում ունեցել FireFox օպերացիոն համակարգի գործարկման մեջ: Ինձ համար պատիվ է գլխավորել Mozilla-ն և ընկերությանը հասցնել առաջադրված բոլոր նպատակներին»,- ասել է Mozilla-յի Գլխավոր տնօրեն Բրենդան Այքը: