Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Angry Birds-ի հաջորդ`Stella անունով խաղը կթողարկվի աշնանը
14/02/2014 10:27

Angry Birds-ի հաջորդ`Stella անունով խաղը կթողարկվի աշնանը

Ֆիննական Rovio ընկերությունը մանրամասներ է հրապարակել Angry Birds-ի մեկ այլ տարատեսակի մասին, որն ամենայն հավանականությամբ կթողարկվի սույն թվականի աշնանը: Stella անունով այս նոր խաղը հասանելի է լինելու Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերին և իր ժանրով արմատապես տարբերվելու է հավաքածուի նախորդ խաղերից: Եվ իրոք, խաղը թողարկվելու է ոչ թե ֆիզիկական փազլի կամ ավտոմրցույթի, այլ քվեստ ժանրում, և գլխավոր հերոսուհին էլ լինելու է, բնականաբար, վարդագույն երիտասարդ և գրավիչ, բայց միևնույն ժամանակ դեռհասներին հատուկ խորամանկությամբ լեցուն Stella թռչնակը:

Խաղի իմաստը կայանում է նրանում, որ վերը նշված Stella-ն և մի քանի նոր տեսակի թռչնակներ մեկնում են առեղծվածային ճանապարհորդության, որի ժամանակ նրանք պետք է ուսումնասիրեն իրենց շրջապատող աշխարհն ու դիմակայեն իրենց ճանապարհին ծագած բոլոր վտանգներին: Միևնույն ժամանակ, հրապարակված նկարներից կարելի է եզրակացնել, որ խաղը լի է նաև թիմի անդամների միջև կոնֆլիկտներով:

Բացի այն, որ Angry Birds Stella-ն խոստանում է լինել հետաքրքիր և զվարճալի խաղ, սպասվում է նաև, որ կթողարկվեն նկարներ և նոր տեսակի թռչունների տեսքով փափուկ խաղալիքներ: