Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը կցուցադրի ամենաշատ քննարկվող թեմաները
17/01/2014 21:13

Facebook-ը կցուցադրի ամենաշատ քննարկվող թեմաները

Twitter-ի նման՝ Facebook-ն էլ կսկսի ցուցադրել տվյալ պահին ամենաշատ քննարկվող թեմաները: Սկզբնական շրջանում այս ֆունկցիան հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի օգտատերերին, այնուհետև տարածում կգտնի նաև այլ երկրներում:

Բջջային տարբերակում այս ֆունկցիան չի լինելու, սակայն ընկերությունն այժմ իր հավելվածում նմանատիպ ֆունկցիա է փորձարկում սմարթֆոնների և պլանշետների համար:

Այս ֆունկցիան, լինելով մրցակցից ամբողջությամբ նմանակված, այնուամենայնիվ, մի փոքր տարբերվելու է:

Twitter-ում պարզապես թվարկվում են թեմային առընչվող հիմնական բառերը, իսկ Facebook-ի քննարկվող թեմաների բաժնում նշվելու են ինչպես հիմնական բառերը, այնպես էլ այն, թե ինչու են օգտատերերին տվյալ պահին հուզում այդ թեմաները:

Օրինակ, 2014 թվականի հունվարին հայտնի դարձան Oscar-ի թեկնածուների անունները, American Idol-ում հայտվեցին նոր դատավորներ, այդ պատճառով էլ բլոկում ավելացան “Oscar” և “American Idol” բառերը:

Facebook-ի աշխատակիցներից մեկը բացատրել է, թե ինչու է այս ամենն  անհրաժեշտ. «Facebook-ը հնարավորություն է տալիս իմանալու, թե ինչով են զբաղվում Ձեր ընկերներն ու հարազատները: Կարող եք պարզել, թե որտեղ են տվյալ պահին նրանք, ով ամուսնացավ, ով նշանվեց և թե ով է տվյալ պահին զվարճանում որևէ սրճարանում կամ ռեստորանում: Խնդիրը կայանում է նրանում, որ Facebook-ը շատ ավելի մեծ հնարավորություններ ու պլաններ ունի տեղեկատվության տրամադրման ոլորտում»:

Վերլուծաբանները նշում են, որ Twitter-ն այս ծառայությամբ իր կայուն տեղն ունի, ինչն այնքան էլ Facebook-ի «սրտով չէ»: Վերջինս ամեն-ինչ անում է մրցակցի դիրքերը թուլացնելու և սեփական դիրքերն ամրապնդելու համար: