Foresee վերլուծական ըներության հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում Google և այլ որոնման համակարգերի օգտատերերի բավարավածությունը զգալի նվազել է: Ընկերության վերլուծաբանների կարծիքով «գովազդի չափազանց մեծ աճը» բոլոր ինտերնետ-ծառայություններում և հատկապես որոնման համակարգերում «վատթարացնում է օգտատիրական փորձը»:
Foresee-ի տվյալներով` e-business ոլորտը (որոնման համակարգեր, սոցիալական մեդիա, ինչպես նաև տեղեկատվական կայքեր) կորցրել է 3.9% և ACSI օգտատերերի բավարարվածության տեսանկյունից 100 միավորանոց համակարգով գնահատվում է 71.3 միավոր.
Որոնման համակարգերի օգտատերերի շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 22%-ի կարծիքով գովազդը կայքերի առավել չգրավող էլեմենտն է: Օգտատերերի բավարարվածության աստիճանով տվյալ կարգի կայքերն ունեն ամենացածր վարկանիշը վերջին տասնամյակի ընթացքում:
Ինչպես հետազոտության մեկնաբանություններում գրել է Լարի Ֆրիդը` Foresee-ի նախագահն ու ու գլխավոր գործադիր տնօրենը, «Գովազդն էլեկտրոնային կոմերցիայի անխուսափելի չարիքն է: Կազմակերպությունների մեծամասնությունը սկսել են իրենց գործունեությունը որպես անվճար ծառայություններ` հաճախորդների գրավման և շուկայի մասնաբաժնի աճի համար, սակայն ժամանակի հետ նրանք պետք է գտնեն բիզնեսի մոնետիզացիայի իրենց տարբերակը: Ցավոք, օգտատերերը կարծում են, որ գովազդը վատթարացնում է ծառայության օգտագործման իրենց փորձը»:
Չնայած այն փաստին, որ բավարարվածությունը սոցիալական կայքերից ևս նվազել է, վարկանիշների հիմնական անկումը կապում են որոնման համակարգերի և պարբերականների հետ, որոնք էլ կազմում են ոլորտի հիմնական մասը:
Որոնման համակարգերը կորցրել են իրենց գրավչության 3.8%-ը և 100 միավորանոց սանդղակով օգտատերերի կողմից գնահատվում են 76 միավոր, իսկ դա նվազագույն ցուցանիշն է` սկսած 2007թ.-ից: Google-ի վարկանիշն այդ համակարգում նվազել է 6 %-ով` մինչև 77 միավոր, Bing-ը և Yahoo-ն` 6% և 3%-ով համապատասխանաբար: .
Սոցկայքերը ևս կորցրել են օգտատերերի համակրանքը. այդ ոլորտի վարկանիշը նվազել է 1.4%-ով` մինչև 68 միավոր:
«Տեղեկատվական աղմուկի գործոնը կարող է շեղել Facebook-ից կամ Twiiter-ից ինտենսիվ օգտվելու գործընթացից: Դրանցից և ոչ մեկը չի վերահսկվում, այնպես որ օգտատերերը ստիպված են անցնել գովազդների, պաստառների և անհարկի հրապարակումների միջով անհրաժեշտ ծանոթություններին և հետաքրքիր քննարկումներին հասնելու համար, – լուրը մեկնաբանում է Էրիկ Ֆեյնբերգը` Foresee-ի բջջային գծի ավագ տնօրենը, – օրինակ, Wikipedia-ն չի բախվում նման խնդիրների»: Wikipedian-ն 72 միավորով «սոցիալական մեդիա» ոլորտի վարկանիշի առաջատարն է:
Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից «CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated»…
Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU),…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Competitive Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
Հայաստանն արժանացել է գիտության և նորարարության առաջընթացն աջակցող անհատների ու կազմակերպությունների ուշադրությանը: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն…