241
Web
Որոնման համակարգերն այլևս այդքան էլ գրավիչ չեն

Որոնման համակարգերն այլևս այդքան էլ գրավիչ չեն

Foresee վերլուծական ըներության հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում Google և այլ որոնման համակարգերի օգտատերերի բավարավածությունը զգալի նվազել է: Ընկերության վերլուծաբանների կարծիքով «գովազդի չափազանց մեծ աճը» բոլոր ինտերնետ-ծառայություններում և հատկապես որոնման համակարգերում «վատթարացնում է օգտատիրական փորձը»:

Foresee-ի տվյալներով` e-business ոլորտը (որոնման համակարգեր, սոցիալական մեդիա, ինչպես նաև տեղեկատվական կայքեր) կորցրել է 3.9% և ACSI օգտատերերի բավարարվածության տեսանկյունից 100 միավորանոց համակարգով գնահատվում է 71.3 միավոր.

Որոնման համակարգերի օգտատերերի շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 22%-ի կարծիքով գովազդը կայքերի առավել չգրավող էլեմենտն է: Օգտատերերի բավարարվածության աստիճանով տվյալ կարգի կայքերն ունեն ամենացածր վարկանիշը վերջին տասնամյակի ընթացքում:

Ինչպես հետազոտության մեկնաբանություններում գրել է Լարի Ֆրիդը` Foresee-ի նախագահն ու ու գլխավոր գործադիր տնօրենը, «Գովազդն էլեկտրոնային կոմերցիայի անխուսափելի չարիքն է: Կազմակերպությունների մեծամասնությունը սկսել են իրենց գործունեությունը որպես անվճար ծառայություններ` հաճախորդների գրավման և շուկայի մասնաբաժնի աճի համար, սակայն ժամանակի հետ նրանք պետք է գտնեն բիզնեսի մոնետիզացիայի իրենց տարբերակը: Ցավոք, օգտատերերը կարծում են, որ գովազդը վատթարացնում է ծառայության օգտագործման իրենց փորձը»:

Չնայած այն փաստին, որ բավարարվածությունը սոցիալական կայքերից ևս նվազել է, վարկանիշների հիմնական անկումը կապում են որոնման համակարգերի և պարբերականների հետ, որոնք էլ կազմում են ոլորտի հիմնական մասը:

Որոնման համակարգերը կորցրել են իրենց գրավչության 3.8%-ը և 100 միավորանոց սանդղակով օգտատերերի կողմից գնահատվում են 76 միավոր,  իսկ դա նվազագույն ցուցանիշն է` սկսած 2007թ.-ից: Google-ի վարկանիշն այդ համակարգում նվազել է 6 %-ով` մինչև 77 միավոր, Bing-ը և Yahoo-ն` 6% և 3%-ով համապատասխանաբար:  .

Սոցկայքերը ևս կորցրել են օգտատերերի համակրանքը. այդ ոլորտի վարկանիշը նվազել է 1.4%-ով` մինչև 68 միավոր:

«Տեղեկատվական աղմուկի գործոնը կարող է շեղել Facebook-ից կամ Twiiter-ից ինտենսիվ օգտվելու գործընթացից: Դրանցից և ոչ մեկը չի վերահսկվում, այնպես որ օգտատերերը ստիպված են անցնել գովազդների, պաստառների և անհարկի հրապարակումների միջով անհրաժեշտ ծանոթություններին և հետաքրքիր քննարկումներին հասնելու համար, - լուրը մեկնաբանում է Էրիկ Ֆեյնբերգը` Foresee-ի բջջային գծի ավագ տնօրենը, - օրինակ, Wikipedia-ն չի բախվում նման խնդիրների»: Wikipedian-ն 72 միավորով «սոցիալական մեդիա» ոլորտի վարկանիշի առաջատարն է:

Կարճ հասցե: geek.am/u/3046.html
Google Facebook Twitter Google Twitter Yahoo Գովազդ Bing Forsee Որոնման համակարգեր Social eCommerce Marketing Ads

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2956 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. աջակցություն՝ Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին: Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS