Web

Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

«Одноклассники»-ն օնլայն խանութ է թողարկել
18/07/2013 16:05

«Одноклассники»-ն օնլայն խանութ է թողարկել

Այսօր «Одноклассники» սոցցանցը (որը պատկանում է Mail.Ru Group-ին) հայտարարել է նոր ծառայության բացման մասին, որը թույլ կտա օնլայն խանութ աշխատացնել սոցցանցի ներսում: Այժմ օգտատերերը կկարողանան ապրանքներ պատվիրել՝ չլքելով իրենց էջը: Mimzi.ru օնլայն խանութի սեփականատեր Յուլիա Կոչունովան չորս ամիս սպասում էր այս նորամուծությանը և վստահ է, որ այս կերպ նոր հաճախորդներ կարող է գրավել:

Սոցիալական ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը պատմել է, թե ինչպես է աշխատում «Одноклассники»-ի նոր ծառայությունը: «Գնորդը ապրանքը պատվիրում է անմիջապես իր էջով, ապրանքն առաքում է վաճառող կողմը, իսկ վճարումը կատարվում է պատվերը ստանալուն պես»: Շիրոկովի խոսքերով՝ «Одноклассники»-ն նախատեսում է վաճառքից 3 տոկոսի չափով շահույթ ստանալ:

«Խանութները խմբերի տարածմանը նպաստող հավելյալ միջոց են, որոնք կօգնեն ինչպես սկսնակներին, այնպես էլ խոշոր ինտերնետ-խանութներին», – կարծում է պարոն Շիրոկովը: Նա ենթադրում է, որ ամենաշատ մասսայականություն կվայելեն կոսմետիկայի, զարդերի, հագուստի և ձեռքի աշխատանքների խանութները: «Սակայն հնարավոր է կենցաղային տեխնիկայի ու տան համար ապրանքների խանութներն էլ բոլորիս հաճելիորեն զարմացնեն»,-հավելել է Շիրոկովը:

Նմանատիպ ծառայություն 2010թ. գործարկել էր «ВКонтакте» սոցիալական ցանցը, այն կոչվում էր «Ցանկություն»: Հավելումը թույլ էր տալիս գտնել Ռուսաստանում հայտնի ապրանքները, ավելացնել «Ցանկությունների» մեջ, իսկ հետո վճարել առձեռն: Ծառայությունը դադարեցվել էր երկու տարի առաջ՝ քիչ տարածված լինելու պատճառով: