Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Google-ը ներկայացրել է մի շարք նորարարություններ Google Maps համակարգում
17/07/2013 17:58

Google-ը ներկայացրել է մի շարք նորարարություններ Google Maps համակարգում

Google կորպորացիան այսօր գիշեր ներկայացրել է անձնական համակարգիչների համար նախատեսված Google Maps համակարգի բոլորովին նորացված տարբերակը: Նոր համակարգը ունի ժամանակակից, նոր դիզայն և այն ավելի արագ է: Նոր Google Maps-ը ներառում է Google Earth համակարգի բազմաթիվ հաջողված էլեմենտներ: Թարմացվել է նաև Google Street View ենթահամակարգը: Նոր Google Maps-ը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրել ցամաքը, այլ նաև ստորջրյա բազմաթիվ տարածքներ, ինչպես նաև տիեզերքի որոշ մասեր:

Google Maps-ի նոր տարբերակի թողարկման հետ մեկտեղ, Google-ը վերջապես թողարկեց նաև iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Maps ծրագրային հավելվածի թարմացված թարբերակը: Հավելվածի ամենակարևոր նորամուծությունը ոչ թե տեխնիկական նորարարություններն են, այլ այն, որ վերջապես հավելվածը կարող է օգտագործվել նաև iPad և iPad Mini պլանշետներում:

Թարմացված հավելվածում նաև ավելացել են նոր ֆունկցիաներ կամ հնարավորություններ, որոնք արդեն առկա էին Android օպերացիոն համակարգի համար: Մասնավորապես խոսքը գնում է խցանումներից խուսափող նավիգացիոն նոր համակարգի, ինչպես նաև օգտատիրոջը մոտ գտնվող ռեստորանների, սննդի կետերի, խանութների, զվարճանքի կենտրոնների և այլ  հասարակական վայրերի մասին տեղեկությունների տրամադրման համակարգի մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Apple-ը iOS օպերացիոն համակարգից հեռացրել էր Google Maps-ը՝ այն փոխարինելով Apple Maps-ով, որը մեղմ ասած այնքան էլ հաջող չէր ստացվել: Անցյալ տարվա վերջին Google-ը հատուկ ծրագրային հավելված թողարկեց iPhone-ների համար, սակայն iPad-ների օգտատերերը կես տարի շարունակ ստիպված էին օգտվել Apple Maps-ից: