Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
04/10/2018 13:41

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:

Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ և իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։ 

«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին և դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման և ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին և Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար», – ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին և հետաքրքրվեն այս ոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք  այս ծրագրի հաջողությամբ և վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛ մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար», – դասընթացի բացման ժամանակ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի և ՀԳՀՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ և իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում են տեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ և ինժեներինգ  ոլորտների զարգացման միտումների և կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline: