Օգոստոս, 2020
August 2020
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
21/06/2018 18:10

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու և քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Շարքի առաջին հանդիպման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»։ Մեկնարկային հանդիպման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշետ Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գևորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են Հայաստանում տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցության և զարգացման իրենց տեսլականներով, խոսել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունների և թերությունների մասին։

«Այսօր մենք գործարկում ենք ՍտարտՀաբ Օֆլայն հարթակը, որը կիրականացվի պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով։ Ստարտափների հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև ՏՏ առաջնորդների փորձի փոխանցումը, ինչի նպատակն էլ ունի ՍտարտՀաբ Օֆլայնը», – նշեց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի Խորհրդի Նախագահ Սամվել Չախալյանը։

«Աջակցությունը ստարտափներին Beeline-ի գործունեության մեջ զգալի մաս է կազմում, և մենք փորձում ենք այդ հարցում  բազմակողմանի մոտեցում ցուցաբերել։ Ունենալով մեր սեփական ինկուբատորը, մենք կարևորում ենք նաև բոլոր ստարտափներին օգտակար և լիարժեք տեղեկատվության տրամադրումը։ Վստահ եմ, որ այս հանդիպման շնորհիվ մենք կկարողանանք միավորել ուժերը և հստակ պատկերացում կազմել ապագա անելիքների մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հավելենք նաև, որ հուլիս ամսին նախատեսվում է ՍտարտՀաբ Օնլայն հարթակի գործարկումը, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական-ուսումնական կայք, որտեղ կհրապարակվեն ստարտափների առաջխաղացման ուղեցույցներ, կներկայացվեն ստարտափներին աջակցող հայկական կազմակերպությունները և լայնորեն կլուսաբանվի հայկական ստարտափների գործունեությունը։