374
21
2808
Համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

Համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

Այսօր «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Պուզենը յոթերորդն է՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում:

Ներկաների համար նախատեսված՝ ինտերնետի ստեղծման մասին կարճ դասախոսությունից առաջ տեղի ունեցավ Լուի Պուզենի համատեղ մամուլի ասուլիսը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ:

Լուի Պուզենը Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի՝ իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը ստանալու համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.):

«Լուի Պուզենի, ինչպես և մեծանուն մյուս մրցանակակիրների այցելությունները Հայաստան, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ նրանց հանդիպում-դասախոսությունների նշանակությունն անգնահատելի է: Այս հանդիպումները չափազանց արժեքավոր են միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու, ոլորտի վերաբերյալ նորարարական գաղափարներ ներկայացնելու տեսանկյունից, ինչպես նաև խթանում են մասնագետների ու սկսնակների ստեղծագործական միտքն ու կամքը՝ հասնելու անձնական և մասնագիտական որակների կատարելության ու համարձակորեն ձգտելու նոր բարձունքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Քչերն էին հավատում, որ նման մրցանակաբաշխություն կարելի է կազմակերպել Հայաստանում և որ համաշխարհային ՏՀՏ ոլորտի մեծերը ամեն տարի կժամանեն Հայաստան՝ ստանալու այս մրցանակը։ Անցել է 7 տարի, և թերահավատներ այլևս չկան։ Մրցանակաբաշխությունը հաջողել է, և ամեն տարի մենք հնարավորություն ունենք հյուրընկալելու լեգենդար անձանց, որոնք բարձրացնում են մեր երկրի վարկանիշը և ճանաչելիությունն ամբողջ աշխարհում»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ 2016 թվականի մրցանակակիր է ճանաչվել Լուի Պուզենը և որ նա կարողացել է ժամանել Հայաստան՝ մրցանակը ստանալու։ Լուի Պուզենի գործունեությունը նվիրված էր նոր տեխնոլոգիայի ստեղծմանը և կիրառմանը, տեխնոլոգիա, որն օգտագործվել է TCP/IP պրոտոկոլների ձևավորման մեջ։ Դա այն է, ինչի վրա կառուցվել է ինտերնետը։ Նրան ճանաչում են որպես համացանցի նախահայրերից մեկը: Այսպիսով, մենք շարունակում ենք բարձր պահել ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի բարձր նշաձողը»,- ասել է «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը։

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև՝ Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է աջակցություն: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ համայնքի վրա հրավիրելու առումով: Մրցանակաբաշխության իրականացմանն աջակցությունը ընկերության կողմից իրականացվող սոցիալական ներդրումների մաս է կազմում՝  Հայաստանում տեղեկատվական  և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Յոթերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ծրագրի իրականացման համար ընկերությունը մինչ օրս 144.2 միլիոն դրամ է հատկացրել:

Կարճ հասցե: geek.am/u/5412.html
Հեռահաղորդակցություն Վիվասել-ՄՏՍ Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Ռալֆ Յիրիկյան Լուի Պուզեն

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS