239
Մեկնարկել է Hackathon 2016 մրցույթը

Մեկնարկել է Hackathon 2016 մրցույթը

Beeline-ը և  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրեցին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց էր կացվում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: Այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էր երկու տասնյակից ավել թիմ:

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվեցին մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և ակտուալությունը։ Հաղթող ճանաչվեցին ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացան համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ: ArmCover  թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած [email protected] թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ։

«Հեքըթոն»-ի ձևաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է և ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձեցին մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, և նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Նշենք, որ Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5379.html
Beeline Անդրեյ Պյատախին Hackathon Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2924 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline և Startup Armenia. մեկնարկում է «Ստարտափ ակումբներ» նախագիծը

Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին: «Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS