Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը
25/08/2016 11:53

Beeline. «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

Beeline-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

«Հեքըթոն» մրցույթում հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:

Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ։ Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։ «Հեքըթոն» մրցույթում գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: