Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
World Startup Cup 2016. հայկական ստարտափը երրորդն է
09/08/2016 21:32

World Startup Cup 2016. հայկական ստարտափը երրորդն է

«HY Pictures» հայկական ստարտափը Վաշինգտոնում անցկացվող World Startup Cup 2016-ի մրցույթի երրորդ տեղն է գրավել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «StartUp Cup»-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Շոն Գրիֆինի ֆեյսբուքյան գրառումից, առաջին տեղը գրավել է «GoMobile» թիմը Մարոկկոյից, երկրորդը` «Patari»-ն է Պակիստանից, երրորդը` «HY Pictures»-ը Հայաստանից: «HY Pictures»-ը մեդիա արտադրող հայաստանյան ընկերություն է: Այն հիմնադրվել է որպես ֆիլմ արտադրող ընկերություն և համապրոդյուսեր դարձել այնպիսի ֆիլմերի, ինչպիսին` Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը»:

Այժմ ընկերության նախագծերը հիմնականում տրանսմեդիա ուղղվածության են: «ՆոլաԼենդ»-ը, որով թիմը ներկայացել է «StartUp Cup»-ին, նոր ստարտափ նախագիծ է: «ՆոլաԼենդ»-ի առաջին փուլը հայկական գրականության վրա հիմնված երեք գրաֆիկական նովելների արտադրությունն է: Թիմը բնորոշում է իր նախագիծը որպես` հայ գրականության կոմիքսիֆիկացում:

Կոմիքսները լույս են տեսնելու արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն: Նրանց առաջնային թիրախը հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդներն են, իսկ որպես հետագա զարգացում նախատեսում են ներգրավել նաև այլ երկրների պատանիներին: Այսօր շուկայում տեսնում են պատանիների համար նախատեսված պատմությունների պակաս, որոնք կլինեն ժամանցային, բայց նաև ուսուցողական, մինչդեռ այս երկուսի համատեղումը կարող է մեծ արժեք բերել հաճախորդներին: Թիմը ցանկանում է ճանաչելի դարձնել հայ գրականությունը, հայ բովանդակություն ստեղծողներին ու Հայաստանը նաև արտերկրում:

World StartUp Cup 2016-ը եռօրյա բարձր ինտերակտիվ միջոցառում էր, որն անցկացվել է օգոստոսի 3-5-ին Վաշինգտոնում: Այն ներառել է առաջին WECREATE գագաթաժողովը: Տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ և կազմակերպիչներ կիսվել են իրենց անձնական պատմություններով, համայնքներում կանանց ազդեցության մեծացման հիմնախնդիրներով և այլն: