243
Ucom. «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ` Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք դպրոցներում

Ucom. «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ` Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք դպրոցներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-24-ը թվով 12 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել  Շիրակի և Արագածոտնի մարզերում: Շիրակի մարզում լաբորատորիաները գործում են Գյումրիի «Ընտանիք կենտրոնի», թիվ 2-րդ ու ՀՊՃՀ-ի ավագ դպրոցների, Ախուրյանի դպրոցի, Երազգավորսի, Բագրավանի, Նոր կյանքի, Փանիկի միջնակարգ ու Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցներում: Իսկ Արագածոտնում՝ Կոշի միջնակարգ, Աշտարակի թիվ 5 ու Թալինի ավագ դպրոցներում:

«Ապագայի ալգորիթմը» կարգախոսի ներքո իրականացվող այս նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջև փորձի փոխանակման, նաև՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի-համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև տարեսկզբին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում հիմնվում են «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ինժեներական կրթության անհրաժեշտության մասին, ասել է. «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում, սովորելով ընդամենը 3-4 տարի, աշակերտները ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որի օգնությամբ կարող են աշխատանք գտնել տեխնոլոգիական ոլորտում»: Կ. Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել Ucom հայկական օպերատորին, որը ներդրում է կատարում հայ երիտասարդների ապագայի և տեխնոլոգիական Հայաստանի կերտման գործում:

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Եթե մեկ-երկու տարի հետո աշակերտները կարողանան ինքնուրույն կերպով եռաչափ տպիչ մոդելավորել և իրենց իսկ աշխատանքի արդյունքը նվիրել հարևան համայնքների դպրոցներին, ավելի հեռու ապագայում լրջագույն հաջողությունների կհասնեն: Այս խմբակ-լաբորատորիաները նրանց ստեղծարար կյանքի ու ստեղծարար մտքի ձևավորման հիմքն են»:

Թեև ԻՏՁՄ-ն ծրագրում է աջակից ընկերությունների ու ՀՀ կառավարության շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում, միաժամանակ տեղեկացնում  է, որ ինժեներությամբ հետաքրքրվող աշակերտները, որոնց դպրոցներում դեռևս չկան նման լաբորատորիաներ, կարող են հաճախել մոտակա դպրոցներում ու բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ:

Կարճ հասցե: geek.am/u/5316.html
Ucom Telecom Telecom Ucom ԻՏՁՄ Արմաթ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2889 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Starthub 360. Հակոբ Հակոբյան՝ Ստարտափ Արմենիա Հիմնադրամի և Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր. տեսանյութ

120 ստարտափներ և մասնակիցներ աշխարհի 50 երկրներից․ այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն աննախադեպ էր այցելուների, ներդրողների, ներկայացված նախագծերի քանակով ու բովանդակությամբ: Արդեն 4 տարի SSS-ին ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։ «ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS