Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom-ի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին QR գրադարանը
02/05/2016 20:07

Ucom-ի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին QR գրադարանը

Առաջին անգամ Հայաստանում գործարկվեց ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Մեկ մետր տրամագծով և 260 սմ բարձրությամբ  գլանաձև գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են  ԲՈՒՀ-ի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված “QR reader” հավելվածի միջոցով հնարավորություն ունեն  անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում:

«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարևոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների և մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», – նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացի գրադարանի կառուցումից Ucom ընկերությունը ԲՈՒՀ-ի տարածքում ապահովվել է նաև Wi-Fi ծածկույթ:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր: