374
21
2808
Ucom-ը ՀԱՕԿ գլխավոր աջակիցն է

Ucom-ը ՀԱՕԿ գլխավոր աջակիցն է

Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համաձայն որի «Յուքոմ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական պատվիրակության գլխավոր աջակիցը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում:

Համագործակցության շրջանակներում կիրականացվեն համատեղ միջոցառումների կազմակերպում, ակտիվորեն կլուսաբանվեն հայկական պատվիրակության բոլոր խաղերն ու մրցարշավերը:

«Լինելով հեռահաղորդակցման շուկայի միակ հայկական ընկերությունը՝ տարիների ընթացքում մենք մեր ամբողջ ներուժն ուղղել ենք մեր երկրում մի քանի կարևոր ոլորտների զարգացման ուղղությամբ: Մեր ընկերությունը բազմաթիվ ներդրումներ է կատարել մշակույթի, սպորտի, կրթության ոլորտներում: Շարունակելով մեր առաքելությունը՝ մենք որոշեցինք այս տարվա ընթացքում սատար կանգնել հայ մարզիկներին 2016 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում», - իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Ես բազմիցս նշել եմ, որ մեր երկրի պես փոքր պետությունների համար կարևոր է սպորտի, գիտության և մշակույթի վրա մեծապես ուշադրություն դարձնելը, քանի որ առավելապես դրանց շնորհիվ է Հայաստանը ճանաչելի դառնում աշխարհին: Այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ՀԱՕԿ-ի համար, այլև դրական կանդրադառնա Հայաստանում օլիմպիական շարժման վրա»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Յուքոմ» ընկերությունը հայ մարզիկների կողքին է լինելու ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյի խաղերի ժամանակ, այլև ողջ տարի սատարելու է նրանց՝ ներկայացնելով մեր հավաքականը համաշխարհային մակարդակով, խրախուսելով մեր հայ մարզիկներին լինել առաջատար և հասնել բազում հաղթանակների:

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

Կարճ հասցե: geek.am/u/5220.html
Ucom Հայկ Եսայան ՀԱՕԿ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS